Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 450-ը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԿԴՀ-ի հանրային առողջության ազգային ինստիտուտը, որի տվյալներով հաստատվել է 452 դեպք, որոնցից 82-ը՝ մահվան ելքով։
Կոնգոյի իշխանությունները նաև նախազգուշացրել են երկրում վարակի արագ և շարունակական տարածման մասին։
Հիվանդության էպիկենտրոնը երկրի արևելքում գտնվող Իտուրի նահանգն էր։ Այնուհետև այն տարածվել է հարևան հյուսիսային և հարավային Կիվու նահանգներում, ինչպես նաև Ուգանդայում, որտեղ մինչ օրս գրանցվել է 19 դեպք, այդ թվում՝ երկու մահվան դեպք։



























