Խորհրդարանի ինքնալուծարումը՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 12:00-ին, խորհրդարանում նախատեսված է ԱԺ հատուկ նիստ: Օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է: Նախորդ երկուշաբթի վարչապետի ընտրության առաջին փորձն էր, որը սակայն տապալվեց եւ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց այդ պաշտոնում: Այսօր արդեն վարչապետի ընտրության երկրորդ փորձն է եւ, եթե այս անգամ եւս վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանը կլուծարվի:

ԱԺ կանոնակարգ-օրենքում ասվում է. Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այսինքն, այսօր խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի եւ կսկսվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթաց: Նախագահը պետք է հայտարարի ընտրությունների օրը, որը արդեն հայտնի է՝ հունիսի 20 եւ կմեկնարկեն գործընթացները: Քարոզարշավն էլ կտեւի 12 օր:




Լրահոս