Չեմ ուզում հավատամ, որ կարող է նման բան լինել. Մեղրիի համայնքապետը՝ միջանցք բացելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ ուզում հավատամ, որ կարող է նման բան լինել: Սպասենք, տեսնենք, թե ինչ կասեն իշխանությունները, պաշտոնական ինչ տեղեկություններ կտան: Հույս ունենք, որ տարածված ասեկոսեները կհերքեն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Նշենք, որ երեկվանից համացանացում տեղեկություններ են շրջանառվում Մեղրիի միջանցք բացելու մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել, երեկ ժամը 14-ին դրանք վերսկսվել էին։

Այս պահին էլ դեռ սպասողական վիճակ է,  Պաշտպանության նախարարությունից դեռեւս ոչ մի  հաղորդագրություն չկա։ Սակայն նշենք, որ մինչ այդ տարբեր տեղեկություններ են շրջանառվում բանակցությունների վերաբերյալ։ Օրինակ՝  ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այն տարածքներ, որտեղից առաջ են եկել՝ հատելով պետական սահմանը, սակայն պաշտոնական աղբյուրները դեռևս այս տեղեկությունը չեն հաստատել։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս