Հայաստանում մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 67 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220927 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1039050 վերջին մեկ օրում` 2377 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6635 պացիենտ. Մեկ օրում նվազել է 388-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 208899 անձ` վերջին մեկ օրում 445 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4333 է: