ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճգնաժամային իրավիճակում պետությունը պետք է հասարակությանը իր նախաձեռնությամբ ինֆորմացիա տրամադրի. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով միջազգային բարձաստիճան միջոցառման ժամանաի, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):

Պաշտպանի դիտարկմամբ, երբ պետությունը պասիվ է լինում նման իրավիճակներում, ինֆորմացիոն վաակում է առաջանում, որը հետագայում լցվում է ապատեղեկավությամբ, կեղծ ինֆորմացիայով, ինչն էլ հետագայում օգտագործվում է պետության դեմ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պետություն-քաղաքացի ինֆորմացիոն կապի, նրանց միջև վստահություն ստեղծելու, իրավագիտակից հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:




Լրահոս