Մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամը 6.00-ից մինչև 12.00 փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում:
Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրությունում: