Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։
Նշենք, որ նախագիծը կազմվել է Եվրախորհրդարանի հինգ խմբակցությունների՝ այդ թվում ամենամեծ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մասնակցությամբ:
Բանաձևով հեղինակներն Ադրբեջանի կառավարությանը հորդորում են ներկայացնել գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակները, տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի, առողջության մասին: Անդրադարձ կա նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացներին: