ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռեյկյավիկում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում անցկացվել է «կառուցողական, շատ գործարար» զրույց:
«Կարծում եմ, որ մենք ունեցել ենք կառուցողական, շատ գործարար զրույց, որը տևել է գրեթե երկու ժամ»,- ասել է Բլինկենը CNN-ին տված հարցազրույցում:
Բլինկենը նաև շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունները լավ կլինեին Միացյալ Նահանգների համար:
«Նրանց հետ ավելի կայուն, կանխատեսելի հարաբերությունները, կարծում եմ, լավ կլինեին մեզ համար, Ի վերջո, Ռուսաստանը պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք ավելի կանխատեսելի, կայուն հարաբերություններ»,- ասել է Բլինկենը: