«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խոջոյանը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրեցին իրենց կուսակցության ընտրական ցուցակը, որում ընդգրկված է 161 թեկնածու. նրանցից 4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուներն են:
Ցուցակը ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Մեր միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունն այս ընտրություններում վերահաստատվելու է: Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը որպես կառավարող ուժ, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը: Շատ շուտով, մեկ ժամվա ընթացքում կհրապարակենք ՔՊ ցուցակը ամբողջությամբ: Ցուցակը շատ ներառական է, ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից: Այո, Տիգրան Ավինյանը չկա: Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, չկան ցուցակում»:
Նշենք, որ մեկ ժամվա ընթացքում վերջնական ցուցակները ԿԸՀ կհրապարակի: