«Իրանը մշտապես  հարգել է բոլորի տարածքային ամբողջականությունը». Զարիֆը հայտարարություն է տարածել Հայաստան ու Ադրբեջան կատարած այցից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան ու Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկու երկրների իշխանությունների հետ քննարկել է երկկողմ կապերն ու տարածաշրջանային լարվածության խնդիրը։ Այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանում ու Հայաստանում ինտենսիվ շփումներ եմ ունեցել երկկողմ կապերի ու վերջին լարվածության վերաբերյալ։ Իրանը մշտապես  հարգել է բոլորի տարածքային ամբողջականությունը: Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը` արժանապատիվ փոխհամաձայնություններ ձեռք բերելու համար: Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,- գրել է Զարիֆը:




Լրահոս