Նիկոլ Փաշինյանի հերթական «շուստրիությունը». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սորոսական գվարդիան ՔՊ ընտրացուցակում նահանջել է նախկին դիրքերից։ Ընդգրկված չեն ամենակարկառուն սորոսական՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա աներձագ Սոս Ավետիսյանը։ Թեպետ նախապես ասում էին, որ սորոսականների «ֆրակցիայի» ղեկավար Մարիա Կարապետյանն առաջատար դիրքերում է, բայց նա ընդամենը 24-րդն է։

Չի բացառվում, որ սա Փաշինյանի հերթական «շուստրիությունն» է․ նկատի ունենալով հանրային վերաբերմունքն այս թիմի նկատմամբ, որոշել է առանց այն էլ բարդ վիճակում չթիրախավորել ինքն իրեն, իսկ երբ հաջողվի իշխանությունը նորից վերցնել, դուրս մնացածներին գործադիրում պաշտոնների կնշանակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս