Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության ուղղություններին, ATOM-ի շրջանակում միջազգային առաջատար տեխնոլոգիական և գիտակրթական կազմակերպությունների ու կենտրոնների հետ փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև նրանց և տեղական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին: