Այս պահին ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի մամուլի ասուլիսը, որն անդրադառնում է ընտրություններին, նախընտրական իրավիճակին։ «Արդեն իսկ հանդիպումներ են եղել դիտորդական առաքելության ղեկավարների հետ եւ նրանց են փոխվել կոնտակտային տվյալներ եւ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է եղել։ Այսօր էլ տեղի է ունենալու հանդիպում այլ կազմակերպության հետ»,- նշեց նա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք նորմալ է, որ ոստիկաններն ուղեկցում են թեկնածուներից մեկին։ «Ոստիկանությունը կատարում է իր աշխատանքը եւ յուրաքանչյուր դեպքով նախնական քննարկում է իրականացվում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում