Հունիսի 16-ին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելեցին Նոր Նորք վարչական շրջան՝ հանդիպելով համախոհների և բնակիչների հետ:
Թեկնածուները շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Քարոզարշավի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ընդունել են ջերմությամբ, անմիջական և մտերմիկ զրույցի ընթացքում կիսվել իրենց մտահոգություններով։