Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը մոտեցավ կառավարության անդամներին և կոչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը գա` ոտքի կանգնեն և հոտնկայս դիմավորեն:
«Հարգելի կառավարության անդամներ, խնդրում եմ, վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք»,-ասաց նա։