Օգոստոսի 6-ից կմեկնարկեն Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթները, որոնք կիրականացնի գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը։
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ։
Հայտնում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։