![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/231940337_4326882004085899_5187391993916742853_n.jpg)
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) հաղթանակ տարավ և դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 5-0 հաշվով հաղթեց Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան):
Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։