«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Մեր տեղեկություններով, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը օգոստոսի 20-ին ազատման դիմում է գրել, Մարությանն էլ որոշել է, որ սեպտեմբերի 1-ից այլեւս չի աշխատելու, բայց օրեր անց նրանք հաշտվել են, եւ որոշումը չեղարկվել է։ Ո՞րն է վեճի թեման։
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր էջում տեղադրել էր փողոցներում տեղադրված՝ ծխախոտի համար նախատեսված մոխրամանների նկարներ՝ փնթի, այլ աղբով լեցուն, եւ գրել էր․ «Կներեք, էս ի՞նչ ա կամ, ավելի ճիշտ՝ ո՞ւմ սխալն ա»։
Մարդիկ տարածել էին ու քննադատել, որ նման աղբամանները տեղադրվում են, ասենք, մուտքերի մոտ, ոչ թե փողոցներում, որ մարդիկ աղբ նետեն մեջը։ Իսկ սրանք ծխախոտի համար նախատեսված փոքր անցքեր ունեն միայն։
Պարզվում է, որ Մնացականյանի գրառումից մի քանի օր առաջ Դավթաշենի թաղապետը քաղաքապետարանի չաթում եւս բարձրաձայնել է այս խնդիրը եւ նկատել, թե այդ աղբամանները չի կարելի ամեն պատահած տեղ դնել։ Եվ քաղաքապետը կասկածել է, թե թաղապետն ու Մնացականյանը պասերով աշխատում են իրար հետ, իսկ նա աչքով աչք չունի Մնացականյանի հետ եւ ժամանակին նրան ոչ միայն ազատել է Կենտրոնի թաղապետի պաշտոնից, այլեւ քաղշինկոմիտեի նախագահ դառնալն է տապալել։ Տհաճ զրույցն էլ դարձել է կոնֆլիկտի պատճառ։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։