Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Քովիդ 19-ի «Դելտա» շտամը էապես «երիտասարդեցրել» է հիվանդությունը ու շատ երիտասարդների մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի՝ խոսելով նաեւ մեկ երիտասարդի մահվան դեպքի մասին:
Սակայն այստեղ ուշագրավ է, որ ուսումնական տարին մեկնարկել է կանոնավոր, իսկ պատվաստումն էլ կամ 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի հանձնումը պարտադիր է ոչ թե ուսանողների, այսինքն՝ երիտասարդների, այլ դասախոսների եւ ուսուցիչների համար:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Նույն կերպ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պնդում է, որ ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է կամ ամսական երկու անգամ հանձնում է ՊՇՌ թեստ: Նույնը վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, սակայն աշակերտներն ու ուսանողները պարտավոր չեն պատվաստվել: Այսինքն, ստացվում է՝ հիվանդությունը երիտասարդացել է, սակայն ուսանողների պատվաստումը պարտադիր չէ:
Մանրամասները՝ տեսանյութում