ՖՈՏՈ. Իշխանությունն աշխատեցնում է ֆեյք կայք, բայց մյուսներին է մեղադրում ֆեյք լինելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է՝ հայրենի իշխանության ներկայացուցիչները զբաղված են «ԶԼՄ մասին օրենք»-ում փոփոխություններ կատարելով` գրեթե ամեն մեկը հանձն է առել «սրբագրել» օրենքը: Ու անգամ իշխանական էլիտան լրատվականների մասին խոսելիս հայտարարում է, թե ԶԼՄ-ները չունեն խմբագիրներ, անհայտ է, թե որտեղից են «սնվում», ով կամ ովքեր են այդ լրատվականների տնօրենները, չունեն հասցե, խմագրություն ու խմբագրակազմ: Բայց արի ու տես, որ այդ նույն իշխանության «տակ» գտնվող Civic.am լրատվական կայքը վերը նշված բոլոր «բացառությունների» մեջ է, մեդատեռոր է անում, իսկ նրանց խմբագրին, խմբագրությունը գտնելը գրեթե անհնարին է:

Այդ կայքն աշխատեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ֆինանսավորվում այդտեղից, սակայն կայքում չես կարող գտնել տվյալներ նրանց հետ հետադարձ կապ հաստատելու համար: Այսինքն իշխանությունը աշխատեցնում է ֆեյք կայք, բայց մյուսներին է մեղադրում ֆեյք լինելու, ֆեյք ինֆորմացիաներ տարածելու մեջ:

ArmLur.am-ը պարզել է, որ այս կայքը տեղակայվել է ՔՊ գլխավոր գրասենյակում` Սայաթ Նովա փողոցի վրա, բայց ՀՀ քաղաքացին տեղյակ չի կարող լինել, թե նման «թափանցիկության» ձգտող իշխանությունը որտեղ է տեղակայել իր սեփական լրատվական կայքը: Եթե նման պայքար են սկսել իշխանությունը ԶԼՄ-ների դեմ, պահանջում է թափանցիկություն, ապա լավ կլիներ, որ իրենք իրենց օրինակով ցույց տային, թե ինչպիսին պետք է լինի լրատվամիջոցը:

Օրինակ, ինչպիսին է իշխանական «Հայկական ժամանակ» օրաթերթը, լրատվական կայքը, «Ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերը, «Առավոտ» թերթը, որոնք պահում են իսկական լրատվամիջոցին հարիր աշխատելաոճը:

Իսկ civic.am-ի նման ֆեյք կայքեր իշխանությունը շատ ունի, որի մասին առաջիկայում կհրապարակենք:




Լրահոս