ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վստահելի, հուսալի, հոգատար, նորարար, նվիրված թիմ և ոգեշնչում։ Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր»։ Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500 000 հատ քանակով, որի ընդհանուր ծավալը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամ է:

Ներգրավված միջոցները զարգացնելու են Հայաստանի տնտեսությունը. ուղղվելու են ժամանակակից գյուղատնտեսությանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ջրային պաշարների ճիշտ և արդյունավետ օգտագործմանն ու մի շարք այլ ոլորտների, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս ամենը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրին փոխել երկիրը՝ դարձնելով այն ավելի զարգացած ու առաջադեմ։

Ակբա բանկը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են մասանակից դառնալ մեծ փոխոխություններին։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել նաև acba digital հավելվածի միջոցով։

«Մեզ պետք է Հայաստանում կայանալ, մեզ պետք է մեր օրինակը վարակիչ դարձնել: Մեր օրինակով ուզում ենք ազդանշան տալ մյուսներին, որ ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու: Ինչո՞ւ պետք է դառնալ Ակբայի բաժնետեր, ի՞նչ առավելություն կտա։ Ներդրողն անուղղակի մասնակցություն է ունենում բանկի սոցիալական նախագծերում՝ երկրի զարգացման տարբեր ուղղություններում և տարբեր առիթներով։ Մենք էական փորձ ունենք հանրապետությունում ու այնքան կայացած ու հաջողած նախագիծ ենք եղել, որ արժե միանալ մեզ ու ձեր ներդրումն ունենալ ոչ միայն բանկի, այլև հասարակության ու տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ավելին կարող եք իմանալ տեղեկատվական` invest.acba.am հարթակում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս