Հոկտեմբերի 17-ին կկայանան Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, 21 անձից բաղկացած ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար։ «Ապրելու երկիր» կուսակցությունը Իջեւանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել ավագանու թեկնածուների 25 հոգանոց ցուցակ , որը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածուների 35 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքի համայնքի ղեկավարի էջում Դ․ Սարգսյանի կուսակցական պատկանելիությունը գրված է՝անկուսակցական:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծում, ընտրվել են տարածքային խորհրդի 5 անդամները, խորհրդի նախագահ է ընտրվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը թիվ 38 ՏԸՀ է ներկայացրել թեկնածուների 18 հոգանոց ցուցակ ,որը գլխավորում է Արա Մարտիրոսյանը, « Հայրենիք» կուսակցությունը ներկայացրել է թեկնածուների 21 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Արմեն Օրդինյանը, «Հանրապետություն» կուսակցությանը ներկայացրել է թեկնածուների 18 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Արմեն Ուլիխանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2021թ․ օգոստոսի 15-ին, կուսակցության նախագահը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է, կուսակցության համահիմնադիրը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Ոսկան Սարգսյան
Տավուշ