ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։
«Գնաճի վրա ազդում է նաև երկու կարևոր գործոն, որոնցից մեկը պահանջարկն է: Պահանջարկն առաջանցիկ է արտադրությունների կարողությունների նկատմամբ: Մենք նպատակադրված փորձում ենք հանրությանը տալ մեսիջ առ այն, որ 2022 թվականին վերադառնալու ենք մեր գնաճի թիրախին, ուստի, այս պահին գնաճային սպասումները խարսխելու նպատակ ենք հետապնդում»,- մշեց նա:
Գալստյանը նաև հավելեց, որ ԿԲ-ն 2021թ. համար կանխատեսում է 5.4 տոկոս աճ: