![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/242314981_246541924145103_2329373935212387092_n.jpg)
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դարակերտ գյուղում կրակոցներ են հնչել: Կրակոցների հեղինակը Մասիսի քրեականի պետ Հովսեփ …. է:
Վերջինս անձնական խնդիրներ է ունեցել քրոջ նշանածի հետ, ինչի արդյունքում Դարակերտում վիճաբանություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ: Ի դեպ, միջադեպի ականատեսները նշում էին, որ քրեականի պետ Հովսեփը անգամ չհարգեց փեսայի պապիկի հոգեհանգիստը, մեծ աղմուկ բարձրացրեց ու մի հատ էլ կրակոցներ արձակեց:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արարատի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի հետ, որը նշեց, թե միջադեպից տեղյակ է, և նյութեր են նախապատրաստվում:
Քնար Մանուկյան