ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձկնամթերք, մսամթերք, հաց. սննդամթերքի շուկայում գնաճ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում մեկ տարվա ընթացքում 15.4 տոկոսի չափով գնաճ է արձանագրվել:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ արևածաղկի ձեթը մեկ տարվա ընթացքում թանկացել է 55.1 տոկոսով: Իսկ ահա այս տարվա սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատ այն հակառակը՝ էժանացել է՝ 2 տոկոսով: Բայց չնայած սրան՝ միեւնույն է՝ ձեթի գինը մեր հանրապետությունում շարունակում է բարձր մնալ:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ մսամթերքը եւս մեկ տարվա ընթացքում թանկացել է, ըստ վիճակագրական կոմիտեի՝ 9 տոկոսով: Բայց մսամթերքի գինը բարձրացել է նաեւ այս տարվա սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատ՝ 0.1 տոկոսով: Բայց ավելի շատ թանկացել է խոզի միսը. Մեկ տարվա ընթացքում՝ 40.2 տոկոսով: Իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ խոզի մսի գինը բարձրացել է 1.1 տոկոսով: Իհարկե թանկացում արձանագրվել է նաեւ հացաբուլկեղենի, ձավարեղենի շուկայում: Օրինակ, հացի և ալյուրի գները այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել են 9.8 և 6.7 տոկոսով, իսկ 2021 թվականի օգոստոսի համեմատ՝ 0.9 և 1.3 տոկոսով:

Ձկնամթերքի գները եւս բարձրացել են. այս շուկայում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 1.2 տոկոսով: Միայն Իշխան ձկնատեսակի գնաճն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 31.6, իսկ այս օգոստոսի համեմատ՝ 1.3 տոկոս: Իսկ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում գրանցված գնաճը կազմել է 2 տոկոս: Միայն ձուն թանկացել է 3.9 տոկոսով, իսկ պանիրը՝ 2.6 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ շաքարավազի շուկայում գնաճը կազմել է 5.5 տոկոս:
Այս թվերը խոսում են այն մասին, որ մեր հանրապետությունում օր օրի կյանքն էլ ավելի է թանկանում: Ավելին մեր քաղաքացիները ստիպված են լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին, ու ընտրել ավելի մատչելին:

Ս.Հ.




Լրահոս