Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի. այս մասին հայտնում է CCTV-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները։
Ավելի վաղ Kathmandu Post-ը հաղորդել էր 22 զոհի և տասնյակ անհետ կորածների մասին:
Ըստ հրապարակման՝ անհետ կորածների թվում է Նեպալի ոստիկանության և զինված ոստիկանական ուժերի 32 ծառայող, ինչպես նաև մաքսային ծառայության 15 աշխատակից։ Հաղորդվում է նաև կառուցվող հիդրոէլեկտրակայանի 60 աշխատակցի անհետ կորելու մասին։























































































