Armenian text to speach

Նեպալում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր և բազմաթիվ անհետ կորածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, հայտնում է Kathmandu Post-ը։

«Չորեքշաբթի օրը Ռասուվա շրջանով և հարակից տարածքներում հանկարծակի սկսված ջրհեղեղի հետևանքով պաշտոնապես հաստատվել է 22 մարդու մահը, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում»,-ասվում է հաղորդագրութունում:

Ըստ հրապարակման՝ անհետ կորածների թվում է Նեպալի ոստիկանության և զինված ոստիկանական ուժերի 32 ծառայող, ինչպես նաև մաքսային ծառայության 15 աշխատակից։ Հաղորդվում է նաև կառուցվող հիդրոէլեկտրակայանի 60 աշխատակցի անհետ կորելու մասին։

Նեպալի բանակը փրկել է 88 տուժածի։ Գործողությանը ներգրավվել է 12 ուղղաթիռ, թեև վատ եղանակի պատճառով թռիչքները պարբերաբար ընդհատվել են։ Կատմանդուից դեպի տուժած շրջաններ իրականացվել է ընդհանուր առմամբ 35 ուղղաթիռային թռիչք:




Լրահոս