ՖՈՏՈ. «Դեռ փոքրուց ճանաչեք ձեր սեփական իրավունքները». Թագուհի Թովմասյանը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը:

«Հոկտեմբերի 11-ը աղջիկ երեխաների միջազգային օրն է. ինչպես գանացի մեծագույն մանկավարժ Ջեյմս Ագրեյին է ասել. «Եթե դուք կրթում եք տղային, ապա կրթում եք անհատի, իսկ երբ կրթում եք աղջկան, կրթում եք մի ամբողջ ազգ»:

Սիրելի՛ աղջիկներ,

Մեր ընդհանուր պարտքն է ձեզ շրջապատել ուշադրությամբ, սիրով, հոգատարությամբ՝ ստեղծելով արժանապատիվ պայմաններ ձեր լուսավոր ապագայի կերտման համար:

Դեռ փոքրուց ճանաչեք ձեր սեփական իրավունքները և հիշեք, որ կրթվելու, մասնագիտություն ընտրելու, երազանքներն իրականացնելու համար ոչ ոք և ոչինչ չի կարող խոչընդոտ հանդիսանալ: Հավատացեք ձեր ուժերին, շարունակ աշխատեք ձեզ վրա և, իհարկե, փորձեք ձեզ շրջապատել խելացի մարդկանցով, քանի որ շրջապատող միջավայրի ազդեցությունն անձի զարգացման վրա բավականին մեծ է։

Այսօր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համատեղ խորհրդարանի դահլիճում խորհրդանշական միջոցառում էինք կազմակերպել…»:




Լրահոս