ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկինների լափամանից օգտվողներ», «քիլլերներ». նախկին լրագրող Փաշինյանը՝ լրագրողների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանափոխությունից հետո լրագրողների հետ առանց թիկնապահների ու թիկնազորհների հետ շփվող, ճեպազրույցներ տվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն չի շփվում իր երբեմնի գործընկերների հետ, այլ նաև եռամսյա մամուլի ասուլիսներից է հրաժարվել:

Լրագրողների հետ ձնագնդիկ խաղացող ու անմիջականության պատում ստեղծող վարչապետն իր նախկին մասնագիտության մասին բնավ էլ դրական կարծիքի չէ: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ խոսակցական, ժարգոնային բառապաշարով է խոսում ու նրանց պեռաշկի ուտողներ անվանում:

«Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում»,- Facebook-ի իր էջում գրել էր նա:

Յուր մամուլի խոսնակի մասին խիստ դրական կարծիք ունեցող պարոն Փաշինյանին հիշեցնենք, սակայն, որ Մանե Գևորգյանը ոչ միայն մեր զանգերին չի պատասխանում ու չի շփվում որևէ լրագրողի հետ, այլև հարկ եղած դեպքում իրեն թիկնապահի տեղ է դնում ու քաշքշում լրագրողներին:

Լրագրողների մասին արտահայտվելիս նախկին լրագրող Փաշինյանը վիրավորական այլ արտահայտություններից ևս չի խուսափում՝ «նախկինների լափամանից օգտվողներ», «քիլլերներ» և այլ բնորոշումներ տալով:

Փաշինյանի ասածներին ի հավելում նախկին օմբուդսմեն, ներկայում արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնած ու Փաշինյանի նկարով ոգեշնչվող Կարեն Անդրեասյանը շարունակում է վիրավորանքի շղթան՝ մեզ՝ լրատվադաշտի ներկայացուցիչներիս, վարձկան-ահաբեկիչների հետ համեմատելով:

Սիրո ու հանդուրժողականության մասին ասք ասող իշխանավորողների՝ լրագրողների նկատմամբ պողպատյա սիրո դրսևորումներն այդքանով, սակայն, չեն սահամանափկվում: Օրենսդրական այնպիսի փաթեթներ են մշակում, որ լրատվամիջոցների բյուջեին են հարվածում: Սահմանափակում են լրագրողների ազատ տեղաշարժն Ազգային ժողովում ու ցանկանում բացահայտել լրագրողի աղբյուրները:

Հանրային գործչի թափանցիկ գործունեության ու հասարակությանը դա մատուցելու թեզերի մասին, «նորերը», իհարկե, լա՛վ գիտեն, ուղղակի «մեխն էլ իրենց ձեռքին, մուրճն էլ», «ինչքան ուզում, խփում են»։

Սևակ Վարդումյան




Լրահոս