ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձորում

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ռոստոմ եւ Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Վանաձոր) մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում եւ պարզել, որ այս արտադրությունը կազմակերպվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է ուսանողը հեռացվում բուհից:

Նելլի Մանսուրյան (50 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողը բուհից հեռացվում է.

  1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում,
  2. բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
  3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից ՀՀ բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ կենսաթոշակի անցնելու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:

Սուսաննա Վարդանյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմումը,

2) անձը հաստատող փաստաթուղթը,

3) հանրային ծառայությունների համարանիշը,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

 

 

 




Լրահոս