ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, սակրավորական խմբերը զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի և Բերդաշեն համայնքների տարածքներում:
ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված ռազմամթերքը որպես կանոն վնասազերծվում է տեղում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարով: