Հայկական կողմը վիժեցրել է Ադրբեջանի գերնպատակը՝ «Զանգեզուրի միջանցքը»․ ադրբեջանական կողմը հիստերիայի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում 3 կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի հայտարարություններն ու տարածաշրջանի հայտնի զարգացումները մի բան են փաստում, որ հայկական կողմը վիժեցրել է Ադրբեջանի ու մասնավորապես Ալիևի գերնպատակը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ խոսք լինել չի կարող միջանցքի մասին, և նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության մեջ էլ խոսք չկա դրա մասին, այլ քննարկվում է միայն տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Դեռևս օրեր առաջ հրապարակված ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ արտացոլվում էր նաև Ռուսաստանի դիրքորորոշումը, հայտարարության մեջ միջանցքը հիշատակվում էր «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք» ձևակերպմամբ։ Ինչը փաստում էր, որ Ռուսաստանի համար ևս անընդունելի է միջանցքի հարցի անգամ քննարկումը։

Ստացվում է՝ հօդս ցնդեցին «Զանգեզուրի միջանցքի» ախորժակ ունեցող Ալիևի նպատակները, ով ցանկանում էր պատերազմի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում հասնել իր գերնպատակին՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Նաև անկախ սպառնալիքներից ի կատար չածվեց Ադրբեջանի այն պահանջը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է այցելեն Արցախ։

Հենց սրանով է պայմանավորված ձեռնունայն մնացած Ադրբեջանի վերջին օրերի պահվածը։ Փոքրիկ սահմանային միջադեպերով փորձում են վրեժխնդիր լինել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Սյունիքի մարզի Էյվազլիի հատվածում ադրբեջանցիները ցանկանում են մաքսակետեր դնել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերջիններս արդեն հույսները կտրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից» և, ամենայն հավանականությամբ, գնում ենք ճանապարհների ապաշրջափակման։




Լրահոս