ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները:

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», – ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Արտգործնախարարությունը նախապես տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի հետ:

Նույն օրը՝ դեկտեմբերի 1-ին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Լյուկ Պիեռ Դեվինը, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերի 2-ին հանդիպելու են Շվեդիայում:




Լրահոս