Հայաստանի մոտ 20 քաղաքացի թիրախավորվել է Pegasus լրտեսական ծրագրի միջոցով, սա այս պահի դրությամբ տեղեկատվական անվտանգության ոլորտի հայաստանյան մասնագետները դեռ պարզում են, թե էլ ովքեր են հայտնվել այդ ցանկում։
Մեդիափորձագետները հայտնում են, որ վնասակար ծրագրի թիրախում ընդդիմության ու իշխանության առանցքային դեմքեր են։ «Նախկին և ներկա պետական ծառայողներ, և բոլորը մարդիկ են, ովքեր տիրապետել են արժեքավոր պետական գաղտնիքների, ինֆորմացիայի, քաղաքական ինչ-որ ազդեցություն ունեն
Մասնագետները ենթադրում են՝ քաղաքացիները թիրախավորվել են կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի իշխանությունների պատվերով
Pegasus լրտեսական ծրագրի թիրախում է հայտնվել անեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն այդ մասին վկայող լուսանկարներ էր հրապարակել. Apple ընկերությունը զգուշացնող նամակով տեղեկացրել է, որ հնարավոր է նա թիրախավորվել է պետական հովանավորչություն ունեցող ցանցահենների կողմից։
Մինչդեռ նամակում չի նշվում՝ որ երկրի իշխանությունների, նաև չի ասվում, թե ենթադրյալ հարձակումը հենց այդ լրտեսական ծրագրի միջոցով է իրականացվել։
Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ազգային Անվտանգության խառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք. Մ.