Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ խոշորացված համայնքում 65.5% արդյունքով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Այստեղ համայնքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։ Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Մինչ այդ եղել է նաև Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալ:

Հավելենք, որ Խոյ համայնքում քվեարկությանը մասնակցել է 6 996 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 248: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 4 436 ձայն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 1156, Ազատական կուսակցությունը՝ 1155 ձայն:




Լրահոս