Դավիթաշեն կամրջի տակ մահացած տղայի ձեռքը շնե՞րն են հոշոտել, թե՞ կտրել են. իրավապահները սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված 20-ամյա տղայի մահվան գործով նշանակվել է փորձաքննություն: Ըստ  հասած ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝  իրավապահները նշանակված փորձաքննությամբ փորձում են պարզել, թե տղայի ձեռքը կտրել են, թե շներն են հոշոտել:

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com– ի ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր:




Լրահոս