Արցախի երեխաների համար՝ Ամանորի նվերներ. ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հացրել Ստեփանակերտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով առաքվել էր Երևան, իսկ այնտեղից շարասյան կազմում ռուս խաղաղապահների կողմից տեղափոխվել էր քաղաք Ստեփանակերտ:

«Այսօր մեր սպաները ռազմական տրանսպորտով Մոսկվա քաղաքից ժամանած մարդասիրական բեռ են հասցրել, որից հետո Էրեբունու օդանավակայանից երթ է իրականացվել դեպի Ստեփանակերտ։ Բեռը գտնվում է Ստեփանակերտում՝ ՌԴ ՊՆ պահեստում, երեխաներին Ամանորին նվերներ տրամադրելու համար այստեղ է հասել 5 հազար խաղալիք, դեկտեմբերի 9-ին նախատեսվում է բերել ևս 5 հազարը։ Բացի այդ, բերվել է բնակավայրերի մանկապարտեզների համար կահույք», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Ռուսլան Իվանովը։




Լրահոս