ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառի ընտրված թեկնածուն մեզ է աջակցում, Վարդենիսում էլ ՔՊ-ի թեկնածուն է անցնելու. Հայկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Մարտիրոսյանն իրենց՝ ՔՊ-ին է աջակցել։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաեւ այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս