ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նիստը չկայացավ. դատախազը վարակվե՞լ է կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով նիստը հերթական անգամ չկայացավ: Գործով դատախազը չի ներկայացել դատարան եւ հայտնել է, որ հանձնել է կորոնավիրուսի թեստ և սպասում է պատասխանին:

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը Արթուր Դավթյանն է, բայց նա չէր գալու դատարան՝ մեղադրականը ներկայացնելու հարցում, այլ այլ դատախազ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը, ով պետք է այսօր գար դատարան, Աշոտ Ժամկոչյանն է:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրաիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Ք.Մ




Լրահոս