ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 495.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558․82 դրամ (նվազել է 1․74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 653.82 դրամ (նվազել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.74 դրամ (աճել է 0․02 դրամով)։