Դեկտեմբերի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 17.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանն ու ներս մտել։ Գողացել էին ոսկյա զարդեր և փող:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: