Ինդոնեզիան դեկտեմբերի 24-ից սկսելու է 6 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Դանթե Սակսոնո Հարբուվոնոն:
Ներկայում, Ինդոնեզիայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է բնակչության 37 տոկոսը: