ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատահարների թիվն ավելացել է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա 10 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտմբեր ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 3823 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 306, վիրավորվել՝ 5598 մարդ:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 3191, զոհերի թիվը՝ 257, իսկ վիրավորվել են 4651-ը: Պաշտոնապես, այս տարվա 10 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 19.8 տոկոսով:

Փոխարենը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարվա հոկտեմբերին պակասել է սեպտեմբեր ամսվա համեմատ. 2021 թվականի հոկտեմբերին մեր հանրապետությունում արձանագրվել է 387 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 519 մարդ: Իսկ ահա սեպտեմբեր ամսին ՃՏՊ-ների քանակը կազմել է 394, որի հետեւաքնով զոհվել է 27, վիրավորվել 578 մարդ: Սա ըստ մասնագետների մի շրջանակի՝ ավտոպարկի ընդլայնումն է:

Վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է ավտոմեքենաների քանակը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման: Մյուս կողմից, տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:

Ս․Հ․




Լրահոս