Սննդի և կենցաղային քիմիկատների արտադրող Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարին կգլխավորի ֆրանսիական Chanel ընկերությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մարդկային ռեսուրսների տնօրեն Լինա Նաիրը որոշել է հեռանալ Unilever-ից 2022 թվականի հունվարին՝ կարիերան շարունակելու Chanel-ի գործադիր տնօրենի պաշտոնում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաիրն այս պաշտոնում կփոխարինի Ալեն Վերտհայմերին: