Դեկտեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
✓ 180 նոր դեպք
✓ 7571 թեստավորում
✓ 470 առողջացած
✓ 18 մահվան դեպք:
«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343157 դեպք, որոնցից 327029 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6767 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7874 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում։