Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քննչական կոմիտեի նախագահը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին երեկ պարգեւատրել է «Վաստակի համար» մեդալով: Ամռանն էլ Արայիկ Հարությունյանն էր ՔԿ նախագահի տեղակալ Քյարամյանին «Արիության համար» մեդալով պարգեւատրել:

Սակայն մեդալների եւ պարգեւների նշանակության բաժնում ասված է, որ «Վաստակի մեդալով» «պարգեւատրվում են ՀՀ ՔԿ՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող եւ ծառայողական հաջողությունների համար պետական եւ (կամ) գերատեսչական պարգեւների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու եւ ՀՀ ՔԿ գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար»:

Իսկ 30-ամյա Քյարամյանի աշխատանքային կարիերայի մեկնարկը 2013-2014 թթ․-ից է»:

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս