ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավագանու նիստը հետաձգվեց. քվորում չեղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որը, սակայն, կես ժամով հետաձգվեց, քանի որ քվորում չկար:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտնել էր, որ չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս