ՆԱՏՕ-ն իր զորավարժությունների ընթացքում տարբերակներ է մշակում Ռուսաստանի դեմ կոալիցիոն խմբեր օգտագործելու համար՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակցությամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում դաշինքի արևելյան թև զորքերի տեղափոխման հարցերին, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրցամաքային հատվածից։
Զորավարժություններում կիրառվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն խմբերի կիրառման տարբեր տարբերակներ՝ չմիավորված պետությունների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օգտագործմամբ»,- ասել է Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։