Ստեփանակերտի 5 բնակիչներ Մարտունու բնակչին առեւանգել են, ծեծի եթարկել ու սպառնացել սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի 5 բնակիչներ Մարտունու բնակչին առեւանգել, ծեծի են եթարկել ու սպառնացել սպանել։ Այդ մասին Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․

2021թ. դեկտեմբերի 3-ին ժամը 20։00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է.Պ-ն, Ա.Ա-ն, Ռ.Գ-ն, Լ.Բ-ն և Դ.Գ-ն Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Բ.Գ-ին հարկադրաբար նստեցրել են Ա.Ա-ի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել Նաբերեժնայա փողոցում գտնվող «Ամրոց» ռեստորանի տարածքում առկա ավտոտեխսպասարկման կետ, որտեղ ավտոտնակներից մեկում հարվածներ հասցնելով Բ.Գ-ի մարմնի տարբեր մասերին՝ ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որի ժամանակ Է.Պ-ն նաև ատրճանակը պահելով Բ.Գ-ի ուղղությամբ՝ տվել է սպանության սպառնալիք:

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության կողմից 2021թ. դեկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով:

Իրականացվում է հետաքննություն:




Լրահոս