Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում, ճանապարհի այն կողմը, որտեղ իր տունն էր, այլևս թշնամու տարածքն է․ թե որ քարտեզով և ինչու, մինչև այսօր անհասկանալի է։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Սակայն նրանք հավատացնում են՝ չեն պատրաստվում լքել իրենց հողը, շարունակելու են բնականոն կյանքը, իսկ գյուղում նոր տներ են կառուցվում, այն բնակիչները, որոնց զրկեցին իրենց տներից, նոր տանիք կունենան։

Պետք է շենացնենք մեր երկիրը, մնանք այստեղ, հողին կպած, կրթվենք և պայքարենք հանուն մեր հետագա սերունդների։ Միայն այսպես կկարողանանք հաղթել թշնամուն։

Հ․Գ․ Սյունիքում Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումների հարցով գրությունների հերթական խմբաքանակը ուղարկվել է միջազգային կառույցներ։

Պատգամավորը նաեւ լուսանկարներ է հրապարակել




Լրահոս